Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար
Կանադան չի վճարի 1 միլիարդ ԱՄՆ դոլար Ամերիկայի «Խաղաղության խորհրդին» միանալու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել է, որ խորհրդի շրջանակը դեռ ամբողջական չէ, պարզ չէ, թե որոնք են լինելու այդ խորհրդի լիազորությունները, թե ինչպես է այն գործելու:
Նա նաև նշել է, որ Կանադան կարող է միանալ Թրամփի վարչակազմի Խաղաղության խորհրդին, եթե վճարը չեղարկվի՝ հաղորդել է CBC News-ը։
«Վարչապետը վերջնական որոշում կկայացնի, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և բոլոր մանրամասները համաձայնեցվեն, դրանք պետք է բխեն Կանադայի շահերից»,- հավելել է ֆինանսների նախարարը:
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
