«Սևան» ազգային պարկ»-ին է վերադարձվել 5,6 մլն դրամ արժեքով հերթական հողամասը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում «հատիկ առ հատիկ» հեշթեգի ներքո ներկայացրել է նոր ձեռքբերում:
Ըստ այդմ՝ դատարանի վճռով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15 հազար քմ մակերեսով հողամասը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 5 միլիոն 682 հազար դրամ:
