Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ անցած տարի ձեռք բերված համաձայնագիրը:

Ըստ փաստաթղթի՝ Միացյալ Նահանգներ եվրոպական մատակարարումների համար կգործեն ընդամենը 15%-ի մաքսատուրքեր՝ ԱՄՆ-ից ներմուծման վրա զրոյական մաքսատուրքերի դիմաց: Որոշում է կայացվել համաձայնագիրը վավերացնել:

Մինչդեռ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը անժամկետ սառեցնում է՝ Գրենլանդիայի շուրջ լարվածության պատճառով։

Համաձայնագրի վավերացմանը նպաստել է Դավոսում Թրամփի հայտարարությունը, ըստ որի, Գրենլանդիայի հարցով գործարքի հասնելու ֆոնին Վաշինգտոնն այլևս չի պատրաստվում տնտեսական ճնշում գործադրել Եվրոպայի վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...