Բուլղարիայի առաջին կին նախագահը ստանձնել է պաշտոնը

Բուլղարիայի նախագահի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կին է զբաղեցրել։ Իլյանա Յոտովան պաշտոնապես ստանձնել է պաշտոնը՝ փոխարինելով Ռումեն Ռադևին:

61-ամյա Յոտովան Բուլղարիայի 33-րդ նախագահն է։ Նախկինում նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:

Նոր պաշտոնում նա պետք է որոշի խորհրդարանի արտահերթ ընտրությանը օրը խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցելուց հետո։

Այս ընտրությունը վերջին հինգ տարվա ընթացքում արդեն 8-րդն են լինելու։

Այն կապված է խորհրդարանական ուժերի՝ նոր կառավարություն ձևավորելու անկարողության հետ։

Նախորդ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է նպաստել Բուլղարիայի՝ խոր քաղաքական ճգնաժամից դուրս գալուն և հրաժարական էր ներկայացրել հունվարի 19-ին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...