ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նամակ է գրել ՈԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և ընթացքում տեղի ունեցածը:

ՀՖՖ-ն նշել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի խոսքերում վիրավորական ոչինչ չի եղել և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պնդումներն անհիմն են:

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան — Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։

Ուկրաինական կողմի դժգոհության պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո, ինչպես նաև Instagram-ում նրա կատարած գրառումը (էմոջին):

5ed8e841-407d-4120-8d61-f237d698d89c.webp (128 KB)

You may also like...