Ավիաքաոս Մոսկվայում. առատ ձյան պատճառով օդանավակայանները չեն կարողանում ընդունել և թողնել թռիչքներ

Հունվարի 27-ի գիշերը Մոսկվայում ուժեղ ձյուն է տեղացել, որի արդյունքում ճանապարհներին խցանումներ են առաջացել, իսկ Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները:

Մասնագետները զգուշացնում են վարորդներին և Մոսկվայի մարզի բնակիչներին զգույշ լինել և պլանավորել իրենց ճանապարհորդությունը՝ համաձայն եղանակային պայմանների:

Առատ ձյան պատճառով Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից մինչև 12:00-ը։

Հետագա ժամերին չվերթների ընդունումն ու թողնումը կատարվել է սահմանափակումներով և ուշացումներով:

Զբոսաշրջիկներին և ուղևորներին խորհուրդ է տրվում ստուգել չվերթի կարգավիճակը առցանց։

Ուշացումներ և սահամանփակումներ կան ՌԴ մայրաքաղաքի մյուս օդանավակայաններում ևս, ինչպես նաև Սոչիի օդանավակայանում:

You may also like...