Գազայի հատվածում Պաղեստինի Պետություն չի լինի. Նեթանյահու

Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածում Պաղեստինի Պետության ստեղծումը, իսկ տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի, մինչև Գազան չապառազմականացվի, ՀԱՄԱՍ արմատական ​​իսլամիստական շարժումն էլ լիովին չզինաթափվի։

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծովի ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի վրա։

Իսրայելի վարչապետը նշել է, որ հունվարի 26-ին վերջին պատանդի՝ 24-ամյա Ռան Գվիլիի աճյունի մնացորդները վերադարձնելուց հետո Իսրայելը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի սպառազինության ոչնչացման և Գազայի հատվածի ապառազմականացման վրա, որը ներառում է զինյալների թունելների ոչնչացումը։

Նեթանյահուի խոսքով՝ դա ձեռք կբերվի պարզ կամ բարդ եղանակով, բայց «ամեն դեպքում» տեղի կունենա:

You may also like...