Հույս ունենք, որ ՌԴ գործընկերները չեն հապաղի. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգնելու մասին (տեսանյութ)
Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել ՌԴ մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը:
Մենք գրավոր դիմել ենք, ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ չկա:
Բայց ընդհանուր առմամբ՝ դրական ազդակներ ստացվում են: Հույս ունենք, որ կարագանա պրոցեսը:
Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը դիմել էր ՌԴ-ին Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգնելու հարցով, որևէ պատասխան կա՞:
«Հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են երկաթուղու Երասխ-Սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն՝ պրոցեսներն ընթանում են, և մենք չենք կարող տարածաշրջանային պրոցեսները կանգնեցնել:
Հույս ունենք, որ ՌԴ մեր գործընկերները չեն հապաղի:
Նույնը վերաբերում է Ախուրիկի հատվածին»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ եթե ՌԴ գործընկերներն ինչ-ինչ պատճառներով չցանկանան այդ ներդրումն իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք, ինքներս կանենք:
