Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում չլուծված է մնում տարածքային հարցը. Ռուբիո
Ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ Աբու Դաբիում փետրվարի 1-ին նախատեսվող բանակցություններին կարող է ևս մեկ լրացուցիչ օր հատկացվել, եթե նման անհրաժեշտություն լինի՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չլուծված է մնում տարածքային հարցը: Աշխատանք է տարվում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ:
Ռուբիոն նաև հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ ձևաչափով:
Ամերիկյան կողմը կարող է մասնակցել քննարկումներին, սակայն նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ներկա չեն լինի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
