Իրանի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա
Իրանի արտգործնախարարը հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա՝ հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է անշեղորեն ամրապնդել հարաբերություններն իր հարևանների հետ՝ հիմնվելով բարիդրացիության քաղաքականության և ընդհանուր շահերի վրա»,- նշել է պաշտոնյան:
Ավելի վաղ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել:
Իրանի ԱԳՆ տվյալով՝ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը մերժել են տարածաշրջանի երկրների գործերին ուղղված սպառնալիքներն ու ապակառուցողական միջամտությունը:
Նրանք ընդգծել են բոլոր շահագրգիռ կողմերի շարունակական ջանքերի կարևորությունը՝ կանխելու լարվածության սրումն ու տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
