Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշների ու երաշխիքների պահպանման։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
