Էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն իրեն սեղմված է զգում «երկու պшտերազմի միջև»․ Հաջիև
ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ անորոշությունը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում։
Այս մասին The National-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն իր մտահոգությունները Վաշինգտոնի հետ չի քննակել. «Մենք այդ հարցը չենք քննարկում ԱՄՆ-ի հետ, և նրանք նույնպես երբեք այդ թեմայով կապի դուրս չեն եկել մեզ հետ»։
Նրա խոսքով, վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնյաները բանակցություններ են վարել իրանցի իրենց գործընկերների հետ:
Հաջիևը հավելել է, որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանն իրեն սեղմված է զգում «երկու պատերազմների միջև».
«մի կողմից շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իսրայելի և Իրանի միջև դիմակայությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցությունն այդ հակամարտությանը»։
