Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ:

Սպիտակ տանը լրագրողի հարցին՝ արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվե՞լ է, Դոնալդ Թրամփը պատասխանել է՝ այդ մասին գիտեն միայն իրանցիները:

ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել հարցին՝ արդյոք Վաշինգտոնը Իրանի դեպքում կկրկնի՞ վենեսուելական սցենարը, երբ ամերիկյան ուժերը Կարակասում ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոյին:

Թրամփը նշել է, որ չի ցանկանում խոսել ռազմական հարցերի մասին, նա միայն հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ ունեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...