Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ (տեսանյութ)
Ստրասբուրգում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ:
Տարին Հայաստանի համար հոբելյանական է. լրանում է ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակը:
Մանրամասները՝ տեսանյութում:
