Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա
Էլեկտրաէներգիայի ցանցի խափանման պատճառով Կիևի բոլոր շրջաններում ջրամատակարարումն անջատված է։
Այս մասին հայտնել է Kyivvodokanal-ի մամուլի ծառայությունը:
Մետրոն ևս չի աշխատում։
«Ուկրաինայի էլեկտրացանցի մակարդակով ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։
Նպատակն է հնարավորինս շուտ կայունացնել իրավիճակը», — հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ Գերագույն ռադայի էներգետիկայի և բնակարանային ու կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Նահորնյակի, երկրի էլեկտրացանցի կայունացման համար կպահանջվի 24-36 ժամ։
