Իրանն ու ԱՄՆ–ը կարող են համագործակցել էներգետիկ ոլորտում նոր միջուկային գործարքի պատժամիջոցների վերացման պայմանով. Արաղչի
Իրանն ու Միացյալ Նահանգները կարող են էներգետիկ ոլորտում համագործակցություն հաստատել միջուկային գործարքի շուրջ համաձայնության առկայության և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման պայմանով:
Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ես կարծում եմ, որ դա կարող է դառնալ համաձայնագրի արդյունքներից մեկը։
Եթե մենք կարողանանք լուծել միջուկային խնդիրը և հասնել միջուկային գործարքի վերաբերյալ նոր համաձայնության, որը հիմնված է Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վրա, և պատժամիջոցները հանվեն, ապա այդ ժամանակ կարող են պայմաններ ձևավորվել էներգետիկ ոլորտում համագործակցության և ընդհանուր շահերի վրա հիմնված նախագծերի իրականացման համար:
Մենք ի վիճակի ենք ինքներս մեզ պաշտպանել, և մեզ ոչ ոք պետք չէ»,- հայտարարել է դիվանագետը CNN Turk հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
