Ուկրաինայի գործում լավ առաջընթաց կա․ Թրամփ
Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում լավ առաջընթաց կա։ Բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ ենք համագործակցում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Ես սա առաջին անգամ եմ ասում։
ՄԱԿ-ը «մի փոքր ներգրավված է» կարգավորման գործընթացում», — ասել է նա լրագրողներին՝ Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Թրամփը նաև ընդգծել է, որ իր վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները Ուկրաինային օգնության գումար չի ուղարկի, ինչպես դա արել էր իր նախորդ Ջո Բայդենը:
Նա հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները փոխարենը զենք է վաճառում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լրիվ գնով, որը հետո ուղարկվում է Ուկրաինա:
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսված էր փետրվարի 1-ին՝ կիրակի օրը։ Այն սակայն հետաձգվել էր և տեղի կունենա փետրվարի 4-5-ը։
