Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձանագրելով, որ ամեն ամիս իր մոտ տեղի ունեցող քաղաքացիների ընդունելություններից պարզ է դառնում, որ տարբեր մարզերից շատ քաղաքացիներ են հասնում Երևան՝ հանդիպման։
Նախարարը տեղեկացրել է, որ որոշել է անձամբ այցելել մարզեր և մարզպետների հետ հանդիպել քաղաքացիների հետ։
Տեսանյութին կից Պապոյանը նաև հետևյալ ժամանակացույցն է հրապարակել․
Փետրվարի 16-ին՝ ժամը 16:00-ին, կսպասեմ ձեզ Արմավիրի մարզպետարանում։
Փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, հանդիպումը կկայանա Արարատի մարզպետարանում։
Փետրվարի 23-ին՝ ժամը 16:00-ին, կհանդիպենք Վայոց ձորի մարզպետարանում։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, կլինեմ Շիրակի մարզպետարանում։
