Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված երկաթուղային վագոնները ժամանել են Հայաստան։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանից տարանցիկ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ժամանել հացահատիկ տեղափոխող քսանհինգ վագոն, ընդհանուր քաշը կազմում էր 1746 տոննա։
Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկ տեղափոխող 285 երկաթուղային վագոն (մոտավորապես 19900 տոննա)՝ Ադրբեջանի տարածքով։
