Առաջիկա ամիսներին ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի. Գալյան
«Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի»:
Այս մասին 2025 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախխարար Սրբուհի Գալյանը:
Ըստ նրա՝ առաջնահերթություններից է նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը։
«Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։
Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- խոստացել է նախարարը:
