Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը. BBC

Աբու Դաբիում ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։

Մեկ օր առաջ Ռուսաստանը վերսկսել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները, ինչը խիստ ցրտահարությունների ժամանակ բնակելի շենքերում ջեռուցման անջատումներ է առաջացրել, հայտնում է BBC-ն։

Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։

«Այնուհետև աշխատանքները կշարունակվեն առանձին խմբերով՝ կենտրոնանալով կոնկրետ ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների համատեղ սինքրոնացում»,- ասել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...