ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» խորհրդաժողովին

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Վիլնյուսում մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի անվերապահ հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացի սպառնալիքներին և մարտահրավերներին:

Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը։

You may also like...