Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում շիա մզկիթում փետրվարի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել:

Եվս 170-ը վիրավորվել են, հայտնել է ոստիկանությունը:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունը իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը, որին կանգնեցրել են մզկիթի մուտքի մոտ, նախքան սարքը պայթեցնելը:

Ականատեսներն էլ պնդել են, որ հարձակվողը կրակել է անվտանգության ուժերի վրա, որից հետո մզկիթի ներսում գործի է դրել իր պայթուցիկով գոտին:

You may also like...