Հաքան Ֆիդանը և Մարթա Կոսը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ քննարկել է անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային միության հետ կապված հարցեր:

Կողմերը վերահաստատել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային և տնտեսական կայունության համար:

Պաշտոնյաներն ընդգծել են ավելի սերտ համակարգման կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության օրակարգի ձևավորման համար, որը կներառի էներգետիկայի, տրանսպորտի, թվային կապի և առևտրի ոլորտները և կնպաստի Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունությանը, աճին և կայուն զարգացմանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...