Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված Վեհափառի դեմ․ Արա Զոհրաբյան
Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ:
Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:
Արա Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Նրա խոսքով՝ նման գործերից է նաև Արման Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու:
Հիշեցնենք, որ Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
