Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները շարունակում են մնալ վատ․ Կոբախիձե
«Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները նախկինի պես մնում են վատ, մի քանի տարի շարունակ երկիրը բախվում է միայն եվրաբյուրոկրատիայի արտաքին ճնշմանը»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք հույս ունենք, որ Եվրամիությունն ու նրա բյուրոկրատիան կկարողանան վերադարձնել ինքնիշխանությունը։
Այդ դեպքում իրավիճակը կփոխվի, սակայն քանի դեռ իրավիճակը ծանր է մնում եվրոպական բյուրոկրատիայի համար, համապատասխանաբար մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է»,- ասել է Կոբախիձեն։
