Ճապոնիայում իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանի ընտրությունում

Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) արտահերթ ընտրությունում հաղթանակ է տարել իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (ԼԴԿ), որը գլխավորում է վարչապետ Սանաե Տակաիչիին։

Reuters-ի տվյալներով՝ ԼԴԿ-ն ստացել է խորհրդարանի 465 տեղերից 316-ը: Դա 1947 թվականից ի վեր առաջին դեպքն է, որ Ճապոնիայի խորհրդարանում մեկ կուսակցությունը ստանում է տեղերի երկու երրորդը:

Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակաիչին խորհրդարանի արտահերթ ընտրություն էր հայտարարել պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի ամիս անց:

64-ամյա Տակաիչին հայտնի է իր աջակողմյան հայացքներով և համարվում է կոշտ պահպանողական, ազգայնական ու Սինձո Աբեի քաղաքական ժառանգորդը, որը սպանվեց 2022 թվականին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո: Տակաիչին նախկինում երկու անգամ զբաղեցրել է ներքին գործերի և կապի նախարարի պաշտոնը։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նա խոստացել է վերանայել Ճապոնիայի անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը, ամրապնդել երկրի հարձակողական ռազմական կարողությունները և վերացնել զենքի արտահանման արգելքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...