ՀՀ-ն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով․ վարչապետ
«Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում»։
Այս մասին ԱՄՆ փոխնախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
Հույս եմ հայտնել, որ այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցության ընդլայնման համար»,- ասաց վարչապետը։
