ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից մեկնել է Բաքու։

Նրան ճանապարհել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

d8e58189-91ad-428b-8b3c-f758a7e5940c.jpg (217 KB)790cd3c7-22e0-4468-98b2-3e251ccebb8b.jpg (141 KB)

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ամփոփել է հայաստանյան այցը, կարևոր ընդգծումներ արել։

463929c6-e084-4df5-93b1-5dbe6753e2fe.jpg (158 KB)

Խոսելով խաղաղության մասին՝ Վենսը նշել է՝ խաղաղության կնքումը մեկ քայլ է, խաղաղության պահպանումը հաջորդ քայլն է։

«Շատ արդյունավետ 24 ժամ ունեցա այստեղ։ Շատ ուրախ եմ, թե որտեղ ենք հասել։ Երաշխավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը՝ հնարավորություն ենք ստեղծում, որ խաղաղության համաձայնությունը պահպանվի»,- ասել է նա։

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ ԱՄՆ փոխնախագահն ասել է․

«Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղի (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։
Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։

uU486fyor1f52gwoAzvXausQdSuYtGlSoDc5ug9O.webp (592 KB)

Փետրվարի 9-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Հայաստանի Հանրապետություն։

Նույն օրը տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական այցով ՀՀ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցին հաջորդել էին քննարկումները ընդլայնված կազմերով։

Տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Փետրվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

You may also like...