Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են. Զելենսկի

Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Անվտանգությանն այլընտրանք չկա։ Խաղաղությանն այլընտրանք չկա։ Մեր պետության վերականգնմանն այլընտրանք չկա:

Անվտանգության հուսալի երաշխիքները միակ իրական հիմքն են, որպեսզի խաղաղություն լինի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ այս շաբաթ կանցկացվեն կարևոր միջազգային միջոցառումներ պաշտպանության և անվտանգության ոլորտում։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը կհասցվի ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան կողմին:

You may also like...