ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել
Փետրվարի 10-ին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Բաքվում՝ քննարկելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած պատմական Խաղաղության գագաթնաժողովի իրականացումը և վերահաստատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը։
Ըստ APA-ի, այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
«Հանդիպման ընթացքում առաջնորդները ստորագրել են ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Այս փաստաթուղթը կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունները։
Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի հսկայական ներուժն իրացնելու համար»,- նշել են դեսպանատանը։
