Հայկակ Արշամյանը ԱՄՆ-ում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ﬔր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը
Օրերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին. ներկա են եղել նաև սփյուռքի և համայնքային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քաղաքական գործիչ Կարո Փայլանը։ Այդ մասին ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքի էջում։
«Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրեց Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը, Արցախից բռնի տեղահանված ﬔր հայրենակիցներին աջակցության և ապագա ծրագրերը, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը, վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան»,- նշված է գրառման մեջ։
