10 զոհ, 20-ից ավելի վիրավոր․ Կանադայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Կանադայի նահանգներից մեկի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողը։

Երկու տուժած ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ մոտ 25-ը բժշկական զննում է անցնում։

Ըստ նախնական տեղեկությունների, կրակողը շագանակագույն մազերով կին է եղել։

Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունը դպրոցում հայտնաբերել է վեց զոհ, իսկ մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

CBC-ի հաղորդմամբ՝ ևս երկու զոհ հայտնաբերվել է այն վայրում, որտեղ, ըստ ոստիկանության, հնարավոր է՝ միջադեպ է տեղի ունեցել։

Ոստիկանությունը շարունակում է այլ տուժածների որոնումները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...