1 մլն 593 հազար անձ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի և գործադիր մարմնի գործընկերների նախաձեռնությամբ փետրվարի 10-ին տեղի է ունեցել հանդիպում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ՀԿ-ի և Ամերիկայի Առևտրի պալատ Հայաստանում ՀԿ բիզնես ասոցիացիաների հետ։

Հանրային իրազեկումներ են ներկայացվել հետևյալ ակտուալ հարցերի շուրջ.
- Առողջության համընդհանուր ապահովագրության մասին ՀՀ օրենքի և ընդհանուր համակարգի կիրարկումը՝ դետալային մեկնաբանություններով,
- էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի և Աշխատանքային օրենսգրքում նշյալի վերաբերյալ կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկումը:
Սերգեյ Մուրադյանն ասել է. «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը պատմական քայլ է, և կարծում եմ, որ յուրաքանչյուրիս պարտավորությունն է օժանդակել, որպեսզի այս համակարգը կայանա և ծառայի մեր հանրությանը, ինչպես նաև լավարկվի օրենսդրությունը, որը ծառայելու է բոլորիս»:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը արդեն իսկ թույլ են տալու, որպեսզի աշխատողի իրավունքները ավելի պաշտպանված լինեն, և միևնույն ժամանակ վարչարարություն իրականացնող մարմինները կարողանան ավելի թիրախային ձևով ծախսեն իրենց ռեսուրսները:

