Միջուկային հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտության ճանապարհով. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը լուրջ է մոտենում Վաշինգտոնի հետ բանակցություններին և վճռական է՝ հասնելու հստակ արդյունքների։

«Սակայն մյուս կողմն էլ պետք է լրջություն ցուցաբերի»,- շեշտել է արտգործնախարարը, հավելել՝ միջուկային հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտության ճանապարհով:

Արաղչին հավատացրել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում միջուկային զենք ստանալ:

Նա տեղեկացրել է, որ Թեհրանն աշխատում է համաձայնագրի նախագծի վրա, որը կերաշխավորի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը:

Միևնույն ժամանակ, արտգործնախարարը նշել է՝ Թեհրանը դեռևս լիովին չի վստահում ԱՄՆ-ին՝ հաշվի առնելով, որ 2025 թվականին ամերիկյան կողմը հարվածեց Իրանին՝ չնայած շարունակվող բանակցություններին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...