ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է հասնել նրան, որ Վաշինգտոնը Թեհրանից պահանջի դադարեցնել հրթիռային ծրագրի զարգացումը, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում իրանական դաշնակիցների աջակցությունը:
Այդ մասին հայտնում է թե Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալով՝ Իսրայելը նաև հանդես է գալիս ուրանի հարստացման դադարեցման և առկա պաշարներն Իսլամական Հանրապետության սահմաններից դուրս հանելու օգտին: Ինչպես հայտնել է պարբերականի զրուցակիցը, Նեթանյահուն ցանկանում է իր դիրքորոշումը ներկայացնել անմիջապես Թրամփին:
«Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք մի շարք հարցեր՝ Գազան, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, բայց, իհարկե, առաջին հերթին, Իրանի հետ բանակցությունները։
Ես նախագահ Թրամփին կներկայացնեմ կարևոր սկզբունքների վերաբերյալ մեր պատկերացումները»,- այս մասին Նեթանյահուն ասել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում:
Այս երկու պետությունները բազմիցս զգուշացրել են Իրանին, որ կրկին կհարվածեն, եթե Թեհրանը շարունակի իր հարստացման ու բալիստիկ հրթիռների ծրագրերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
