Ռոբերտ Քոչարյանը խոսել է 9 մլրդ դոլարի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։ Այս մասին 5-րդ ալիքին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով 9 միլիարդ դոլարի շուրջ ստեղծված մեծ աղմուկին։
Նրա խոսքով, ԱՄՆ–ն փորձ էլ չունի նման ատոմակայան կառուցելու այլ երկրում, միայն Ռուսաստանն է, որ այս պահին դրսում կառուցում է 5-6 այդպիսի ատոմակայան։
Ավելին, ըստ Քոչարյանի, Միացյալ Նահանգներում կառուցված վերջին ատոմակայանն էլ բավականին թանկ է նստել երկրի վրա։ Ստացվում է, որ եթե լինի 9 մլրդ դոլարի ներդրումը, դա կլինի պարտք ՀՀ քաղաքացիների վրա, ինչպես նաեւ կանդրադառնա հոսանքի սակագնի վրա։
«Սա բիզնես է, բարեգործություն չի, եթե կարող ես ստեղծել հինգ անգամ էժան նույն որակի ատոմակայան, ստացվում է՝ դու քաղաքացիների վրա հինգ անգամ պակաս բեռ ես դնում։
Նախարարն ասում է՝ միջուկային էլեկտրաէներգիան հնարավորություն կտա գիշերվա ցերեկվա ռեժիմները կարգավորել, եթե մտածում եք՝ ատոմակայանը կարող է գիշերվա ցերեկվա ռեժիմների կարգավորման առարկա դառնալու, դու պայթեցնելու ես այդ ատոմակայանը»։
