Նոյեմբերի 6-ից 10-ը տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան–Կիպրոս–Հայաստան ձևաչափով համատեղ վարժանքներ

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ից 10-ը Ատիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան–Կիպրոս–Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։
Ինչպես հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից՝ համատեղ վարժանքները Հունաստան-Կիպրոս-Հայաստան 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է՝ նպաստել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նրանց գործնական կարողությունների զարգացմանը։
Հունաստանի ԶՈՒ-ը մասնակցել է համատեղ վարժանքներին՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հատուկ պատերազմի հրամանատարության 1 օպերատիվ խմբով` (Special Operations Task Unit – SOTU).
Համատեղ վարժանքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են հետևյալ գործողությունները․
• Արագ արձագանքման մարտական կրակ,
• Դիպուկահարության մարտավարություն և մեթոդներ,
• Բնակելի տարածքում մարտի վարման մեթոդներ, մարտավարություն ու ընթացակարգ,
• Փոքր ծավալի վարժանքի պլանավորում ու իրականացում։

You may also like...