Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից, հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
