ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից

Ամերիկյան ուժերը լքել են Սիրիայի հարավում գտնվող Ալ Թանֆ ռազմաբազան, որը գտնվում է Հորդանանի և Իրաքի սահմանների մոտ, ու տեղափոխվել են Հորդանանի տարածք։

Այդ մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով սիրիական երկու ռազմական աղբյուրի։

Նրանց խոսքով՝ զորքերի դուրսբերումն ավարտվել է, ամերիկյան կողմն էլ վերջին 15 օրվա ընթացքում դուրս է բերել սարքավորումները։

Մի աղբյուր պարզաբանել է, որ սիրիական ստորաբաժանումներն արդեն սկսել են տեղակայվել ռազմաբազայում:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բանակի ստորաբաժանումներն ամերիկյան կողմի հետ համակարգված վերահսկողության տակ են վերցրել Ալ Թանֆ ռազմակայանը:

 Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ զինված ուժերը մտադիր են շարունակել համակարգումը Հորդանանից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...