Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում Օդեսայի նավահանգստի և էներգետիկ օբյեկտների վրա

Բանակցային գործընթացների ֆոնին Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածները շարունակվում են:

Ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզում, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել, երեք մարդ գտնվում է ծանր վիճակում:

Վնասվել են նավահանգստային և էներգետիկ ենթակառուցվածքները, խաթարվել են քաղաքային կարևորագույն ծառայությունները, բռնկվել են հրդեհներ։

90-ից ավելի արտակարգ իրավիճակների աշխատակից օգնել է հրդեհները վերահսկողության տակ վերցնել, սակայն քաղաքի որոշ շրջաններում խափանվել են էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարումները։

Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին ակտիվացրել է կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ չնայած ԱՄՆ-ի բանակցային ջանքերին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...