Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Այսօր՝ հունվարի 14-ին, Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:

Մրցումային ութերորդ օրը մրցազպարեզ դուրս կգա Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը հանդես կգա հսկա ոլորավայրէջք մարզաձևում։

Հարությունյանի մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 13:00-ին։

Նշենք, որ Հարություն Հարությունյանը երկու օր անց՝ փետրվարի 16-ին, կմասնակցի նաև ոլորավայրէջք մրցաձևերին։

You may also like...