Սուրեն Պապիկյանը ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։

You may also like...