2024-ի ապրիլ-մայիսին մենք կանգնած ենք եղել պետությունը մեկ ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ․ Նիկոլ Փաշինյան
2018 թվականին ես խոսում էի մեր պատմության ցիկլը փոխելու մասին, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ ժամանակ սահմանազատման գործընթացն էր, և Հայաստանում մեծ դիմադրություն էր առաջանում։
Ես հիշում եմ, որ մենք խորհրդակցություն ունեցանք Կառավարությունում Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, և հիմնական հարցն այն էր, որ եթե նման մեծ դիմադրություն կա, պետք է հետաձգել սահմանազատման որոշումները։
Եվ այդ պահին ես հասկացա, որ եթե գնանք այդ ճանապարհով, ապա 90 թվականին սկսված պատմության ցիկլը փակվելու է, և մենք որոշեցինք, որքան էլ դժվար լինի գնանք այդ ճանապարհով։
Մենք անցանք այդ ճանապարհով, և ես վստահ կարող եմ ասել, որ 2018 թվականին մեր առաջ դրած խնդիրը կատարել ենք, պետություն կորցնելու ռիսկը այսօր հաղթահարված է»,-նշել է նա։
