«Մայր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ Ծառուկյանի առաջարկած ծրագրով. Թևանյան

Կայացել է «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը:

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ կուսակցությունն այժմ սկսում է իր գործունեությունն այլ մեկնակետից՝ փորձելով ապահովել առավելագույն համախմբում:

Նա, ներկայացնելով «Մայր Հայաստանի» ձևաչափը, նշել է, որ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական համարելով Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին:

You may also like...