Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհուրդը քննարկել է Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, Արտակարգ դրության սահմանման և Ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հաջորդիվ նույնպես խորհուրդը կշարունակի քննարկումները վերոնշյալ թեմաների շուրջ:

You may also like...