Ովքեր են ՔՊ նախընտրական ցուցակում հայտնված առավելագույն ձայներ ստացած կանայք
Ինչպես հայտնել էինք, ավարտվել է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։
Արդյունքների նախնական պատկերը հայտնի է:
Ցուցակում առավելագույն ձայներ ստացած կանանց աղյուսակը գլխավորում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ցանկում 13-րդն է:
Կանանց ցուցակի երկրորդ տեղում պատգամավոր Ալխաս Ղազարյանն է, ընդհանուր ցուցակում՝ 14-րդը: Երրորդ տեղում պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է՝ ընդհանուր ցուցակի 18-րդ համարը:
Առավելագույն ձայներ ստացած կանանց տասնյակը հետևյալ տեսքն ունի.
- Անահիտ Ավանեսյան
- Ալխաս Ղազարյան
- Արուսյակ Ջուլհակյան
- Հասմիկ Հակոբյան
- Լիլիթ Մակունց
- Նազելի Բաղդասարյան
- Արուսյակ Մանավազյան
- Զարուհի Բաթոյան
- Տաթևիկ Գասպարյան
- Քնարիկ Հարությունյան։
