Օտարերկրյա հեռարձակողների՝ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են խաղի նոր կանոններ. Մխիթար Հայրապետյան
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մարտի 5-ին հավանության է արժանացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որից հետո շրջանառվել է նույն օրենքում փոփոխությունների երկրորդ փաթեթը, որին նախորդ շաբաթ, առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին պատգամավորների մեծամասնությունը և այն առաջիկայում կներկայացնենք ԱԺ երկրորդ ընթերցման:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Օտարերկրյա հեռարձակողների պարագայում ՀՀ ներքին քաղաքական կյանքին միջամտության դեպքում սահմանվել են նոր խաղի կանոններ»,-նշեց նա:
Հայրապետյանն ընդգծեց, որ հույս ունեն՝ օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի և ուժի մեջ կմտնի առաջիկա ամիսների ընթացքում։
