Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան․ դա մեր ամենօրյա աշխատանքն է․ Հովհաննիսյան
«Հայաստանը շարունակում է ամենօրյա ռեժիմով աշխատանքը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին վերադարձնելու ուղղությամբ»:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե նա չի պատրաստվում վերադարձնել Բաքվի դատարանի դատապարտած հայերին:
«Մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը մեր ամենօրյա աշխատանքն է: Նաև դուք տեսնում եք դրա արդյունքները, իհարկե, ոչ մեզ համար ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեզ համար ցանկալի ձևով:
Բայց ամեն դեպքում զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը՝ մենք ունենում ենք հաջողություններ:
Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Հովհաննիսյանը:
