Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզում լսել է բնակիչների առաջարկներն ու դիտարկումները և ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները և ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ։
Բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել դրանց հետագա ընթացքը նախարարությունում։
Մասնակիցների տվյալները գրանցվել են՝ հետադարձ կապ ապահովելու և քննարկումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ։

